ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար:

Համաժողովին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից՝ ներկայացնելով ՏՀԶԿ Գլոբալ Ֆորումի կողմից 2025 թվականին հրապարակված «Հարկային թափանցիկությունը Ասիայում» հաշվետվությամբ արձանագրված ձեռքբերումները և հետագա ռազմավարական ուղղությունները։ Կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի կողմից ՏՀԶԿ ստանդարտների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու գրանցված արդյունքներին՝ շեշտադրելով ՏՀԶԿ Միասնական հաշվետվողական ստանդարտի՝ 2025 թվականի աշնանը նախատեսվող ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների առաջին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվելիք վերլուծական և ռիսկերի գնահատման աշխատանքները։

Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP