13:51 28.05.2025
«Միլանը» հայտարարել է, որ նոր մարզական տնօրեն է նշանակել Իգլի Տարեին:
Ալբանացին 15 տարի եղել է «Լացիոյի» մարզական տնօրենը: Մայրաքաղաքային ակումբից նա հեռացել է 2023 թվականին:
«Ակումբը գիտի հաջողության հասնելու իմ վճռականության ու ցանկության մասին: Իմ ամբողջ փորձը նվիրելու եմ այս ակումբին ծառայելուն:
«Միլանը» մեծ ցանկություն ունի վերադառնալու իտալական ֆուտբոլի առաջատար դիրքեր»,- ասել է Տարեն նշանակումից հետո:
14:09 30.05.2025
Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցություններըՄայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն […] ...
13:55 30.05.2025
Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի պորտուգալական թոփ ակումբ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է տեղափոխվի Պորտուգալիա, հայտնում է Legalbet-ը: Ըստ տեղեկությունների 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական թոփ ակումբներից մեկը, որի անունը դեռևս անհայտ է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։ Սպերցյանը արդեն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել […] ...
13:42 30.05.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է […] ...
13:35 30.05.2025
Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով` չորս անձՄայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով’ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։ ...
13:30 30.05.2025
Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 30-ին կեսօրից հետո, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […] ...
13:15 30.05.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt-ի վարկածով 2024/2025 մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է: 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հաղթող: ...