13:11 29.05.2025
NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը ավարտվել է 124:94 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP):
Գերեզրափակչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցելու է «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո ««Ինդիանաn» առջևում է 3:1 հաշվով:
12:30 31.05.2025
Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու12:30 31.05.2025
Հրդեհ Բերքանուշ գյուղում12:19 31.05.2025
Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն էՎրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) ճշգրիտ անալոգն է։ Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշված է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պաշտոնական պորտալում, որտեղ հրապարակվում են նորմատիվ ակտերը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Ի տարբերություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» […] ...
12:17 31.05.2025
Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո ԿանավարոԻտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։ «Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։ ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ […] ...
12:10 31.05.2025
Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիքՄեծ Բրիտանիան հունիսի 2-ին կհրապարակի ռազմավարական պաշտպանության վերանայում, որում կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ սպառնալիքի» մասին, հաղորդում է The Guardian-ը։«Վարչապետ Քիր Սթարմերի՝ 130 էջանոց փաստաթուղթը կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ» վտանգի մասին», – գրում է թերթը։ Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող վտանգը կբնութագրվի որպես ամենաբարձրը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Սակայն զեկույցում չի […] ...
11:50 31.05.2025
Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները․ ՀՀ ԱՆԱյսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական […] ...
11:41 31.05.2025
Առաջնորդ լինելը որոշում է ու կամք. Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները: Աննա […] ...
11:30 31.05.2025
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Անչելոտիի և Բրազիլիայի հավաքականի միջև կնքված պայմանագրի վերաբերյալՖԻՖԱ-ն տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF)՝ Կառլո Անչելոտիի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ կապված ֆուտբոլային գործակալների կանոնակարգի հնարավոր խախտման հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Ge.Globo-ն։ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենը կասկածներ ունի Դիեգո Ֆերնանդեսի դերի վերաբերյալ, որը վերջին օրերին անընդհատ ուղեկցել էր Անչելոտիին մինչև նրա Բրազիլիա ժամանումը՝ CBF-ին պաշտոնական ներկայացման համար։ ՖԻՖԱ-ն […] ...