17:36 29.05.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Դեռևս նման պլաններ չկան», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու առաջնորդների միջև նոր խոսակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա և բանակցությունների նոր փուլի ակնկալիքը Ստամբուլում:
Մայիսի 19-ին Պուտինն ու Թրամփը երրորդ հեռախոսազրույցն են ունեցել տարեսկզբից ի վեր։ Դրա ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և ուկրաինական կարգավորումը, մասնավորապես՝ Մոսկվա-Կիև հուշագրերի գաղափարը, որը կսահմանի կողմերի տեսակետները հրադադարի պայմանների վերաբերյալ։
Մինչ այդ ՌԴ և ԱՄՆ նախագահները խոսել են փետրվարի 12-ին և մարտի 18-ին, անդրադարձել են նաև Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ուկրաինայի կարգավորման տարբեր ասպեկտներին։
12:34 31.05.2025
Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններրի մասինԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները անվանել է ամենամեծ մարտահրավերը, գրում է Bloomberg-ը։ «Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է», – ասել է նա Շանհայում անվտանգության համաժողովում։ Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչը հիշատակել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքերը, որը Չինաստանը սպառնալիք էր անվանել ասիական մյուս […] ...
12:30 31.05.2025
Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածուԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է հանրապետության ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանում քվեարկության միջոցով երրորդ ժամկետով պաշտոնավարման համար առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ ժամկետով առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Արտահերթ […] ...
12:30 31.05.2025
Հրդեհ Բերքանուշ գյուղումՄայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...
12:19 31.05.2025
Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն էՎրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) ճշգրիտ անալոգն է։ Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշված է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պաշտոնական պորտալում, որտեղ հրապարակվում են նորմատիվ ակտերը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Ի տարբերություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» […] ...
12:17 31.05.2025
Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո ԿանավարոԻտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։ «Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։ ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ […] ...
12:10 31.05.2025
Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիքՄեծ Բրիտանիան հունիսի 2-ին կհրապարակի ռազմավարական պաշտպանության վերանայում, որում կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ սպառնալիքի» մասին, հաղորդում է The Guardian-ը։«Վարչապետ Քիր Սթարմերի՝ 130 էջանոց փաստաթուղթը կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ» վտանգի մասին», – գրում է թերթը։ Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող վտանգը կբնութագրվի որպես ամենաբարձրը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Սակայն զեկույցում չի […] ...