20:21 29.05.2025
Մայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։
Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդը:
Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:50 31.05.2025
«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանըՄադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ ...
19:40 31.05.2025
Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի արշավականներ, բնասերներ, Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։ Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։ Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ Օրինակ՝ Ծաղիկները սննդի աղբյուր են […] ...
19:30 31.05.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Ուիթքոֆի՝ Գազայի վերաբերյալ առաջարկի պատասխանըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվեց Ուիթքոֆի վերջին առաջարկին իր պատասխանը։ Ապագա համաձայնագրի շրջանակներում մենք պատրաստ ենք ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել 18 մահացածների մարմինները՝ իսրայելական […] ...
19:20 31.05.2025
«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ հոծ բազմության մեջ ավտոմեքենայով մխրճված և մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Պատահարից տուժածների թիվը 79 է: 53-ամյա Փոլ Դոյլին մեղադրանք է առաջադրվել 7 կետով: ...
19:11 31.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ավիահարվածներ են հասցվել տասնյակ թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում տասնյակ թիրախներ են հարձակման ենթարկվել։ Հարվածները հասցվել են անկլավի ամբողջ տարածքում, դրանց թիրախներն են եղել ռազմական օբյեկտները, դիտորդական աշտարակները, դիպուկահարների դիրքերը, այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված պաղեստինցի արմատականներ։ Բացի այդ, ռազմական գործողությունների արդյունքում վերացվել է ՀԱՄԱՍ-ի արմատական […] ...