Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+21.09 oC

Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան

15:28 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը:

«Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ:

Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը քեզ տեսանելի է դարձնում ավելի շատ վայրերում։ Եվրոպայի որևէ ակումբում խաղալը մի փոքր ավելի իրատեսական կլինի, դա երազանք է»,- ասել է արգենտինահայ ֆուտբոլիստը:

Ադորյանը խաղում է կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, 9-ին՝ կհյուրընկալվի Չեռնոգորիայի ընտրանուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը քննադատել է Մոսկվայի և Փհենյանի համագործակցության մասին հաղորդագրությունը

09:33 02.06.2025

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը քննադատել է Մոսկվայի և Փհենյանի համագործակցության մասին հաղորդագրությունը

ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության և Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությանը նվիրված այսպես կոչված բազմակողմ պատժամիջոցների մոնիթորինգի խմբի զեկույցը համարում է սադրանք և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ զեկույցը կեղծված է, և խմբավորումն ինքը գոյության օրինական […] ...

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 2-ին ԱՄՆ սենատորի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը

09:25 02.06.2025

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 2-ին ԱՄՆ սենատորի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հունիսի 2-ին Բեռլինում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի  հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաղը ես Բեռլինում կհանդիպեմ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, ով պատրաստել է պատժամիջոցների մեծ փաթեթ, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իմ զրույցներից հետո ենթադրում եմ, որ այս փաթեթը […] ...

Սուդանի վարչապետը լուծարել է կառավարությունը

09:15 02.06.2025

Սուդանի վարչապետը լուծարել է կառավարությունը

Սուդանի նոր վարչապետ Կամիլ Իդրիսը որոշել է լուծարել կառավարությունը։ Այս մասին հայտնել է Սուդանի լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Իդրիսը հանձնարարել է նախարարներին և նրանց տեղակալներին կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Մայիսի կեսերին Սուդանի Ինքնիշխան Խորհրդի (երկրի ժամանակավոր կառավարման մարմին) նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը վարչապետ նշանակեց Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության նախկին ղեկավար և նախագահի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:05 02.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը

09:00 02.06.2025

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմության թեկնածու Նավրոցկին

08:50 02.06.2025

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմության թեկնածու Նավրոցկին

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ «Իրավունք և արդարադատություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին՝ ստանալով ձայների 50.9%-ը։ Այս մասին են վկայում Հանրապետության Պետական ​​ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 100%-ի մշակման տվյալները, որոնք հաղորդում է TVP Info հեռուստաալիքը։ Իշխող Քաղաքացիական կոալիցիայի թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է 49,1%: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների […] ...

BACK_TO_TOP