13:35 30.05.2025
Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով’ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։
08:15 02.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 02.06.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 1-ին, ժամը 20:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 141-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների […] ...
07:51 02.06.2025
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելքՀունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […] ...
23:59 01.06.2025
Փոքրիկ ոստիկանը, փրկարարն ու քաղաքացին լուսավորեցին մանուկների օրը․ ՆԳՆ ՓԾՓոքրիկ ոստիկանը, փրկարարն ու քաղաքացին ոչ միայն կիսվեցին իրենց գիտելիքներով, այլև տարածեցին անսպառ ժպիտներ՝ լուսավորելով մանուկների օրը․ ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է ներկայացրել․ ...
23:40 01.06.2025
Կիևը սպասում է ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակներին ՍտամբուլումՈւկրաինական կողմը դեռևս չգիտի հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների մասնակիցների ամբողջական կազմը, բայց հույս ունի, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ «Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները նույնպես կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս պահին մասնակիցների վերջնական ցուցակ չկա։ Երկրներն իրենք կորոշեն, թե ում կուղարկեն, […] ...
23:20 01.06.2025
«Հայրիկս սակրավոր է, և ես հպարտ եմ, որ հենց ինքն է իմ հայրիկը»․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակելՀՀ ՊՆ-ը «Հայրիկս սակրավոր է, և ես հպարտ եմ, որ հենց ինքն է իմ հայրիկը» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել․ ...