Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն

16:48 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

«Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումո կենտրոնի բացմանը

11:36 02.06.2025

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումո կենտրոնի բացմանը

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով ծրագրի կարեւորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում: «Գումմա պրեֆեկտուրայի հարգարժան նահանգապետ պարոն Իչիտա Յամամոտո, Ճապոնիայի Պատգամավորների պալատի հարգարժան անդամ պարոն Տարո Կոնո, […] ...

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է մայիս ամիսը

11:25 02.06.2025

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է մայիս ամիսը

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև ձևավորել հիմնարար գիտելիքներ, մայիս ամսին ակտիվորեն կազմակերպել և անց է կացրել մի շարք շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։ Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, […] ...

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցությունների համար

11:17 02.06.2025

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցությունների համար

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Գեորգի Տիխին։ «Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ», – նրա խոսքերն է մեջբերում UNIAN գործակալությունը։ Տիխիի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել մեկ օր առաջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջորջա Մելոնիին

11:00 02.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջորջա Մելոնիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական […] ...

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

10:53 02.06.2025

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի […] ...

Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել է

10:42 02.06.2025

Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել է

Հունիսի 1-ին՝ ժամը 17․15-ին, Արարատի մարզի Դվին համայնքի սարերում՝ «Բլրաշեն» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և 300 մետր բարձրությունից գլորվել ձորը: Վարորդը՝ 58-ամյա Արթուր Մ.-ն, տեղում մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ ...

BACK_TO_TOP