Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

21:31 30.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ:

 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն ավելի քան 521 մլն դրամ է:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 273 մլն 801 հազար դրամ է, որից 219 մլն 041 հազար դրամը կամ 80 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:

Վարչապետն այցելել է նաև Գյումրիի նորակառույց «Զանգակ» մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 203 մլն դրամ։

Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Հ․Հովսեփյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 168 մլն 891 հազար դրամ է, որից 45 տոկոսը կամ 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում հիմնանորոգվել է 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված:

Վարչապետին զեկուցվել է նաև, որ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ նոր անվավոր աղբաման: 2024թ. մեկնարկած այս սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն դրամ, որից ավելի քան 65 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը։ Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի կարիքների համար սուբվենցիոն ծրագրի շրջանակում ձեռք են բերվել նաև ավտոգրեյդեր և մինի ամբարձիչ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 79 մլն դրամ է, որից 47 մլն դրամը Կառավարությունն է հատկացրել:

Հաջորդիվ երկրի ղեկավարը ծանոթացել է Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցման աշխատանքների ընթացքին: 2024թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 227 մլն դրամ է, որից 125 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում կկառուցվի 15 կմ սնող գազատար, որից օգտվելու է 1041 տնային տնտեսություն:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արեգնադեմի նորակառույց միջնակարգ դպրոցում: Մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների արժեքը կազմել է 739 մլն դրամ: Վարչապետը ողջունել և շնորհավորել է ներկաներին՝ դպրոցի կառուցումն ավարտելու առիթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը միայն շենքի կառուցումը չէ. «Դպրոցը միայն երեխաների համար սովորելու տեղ չէ, դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև այս այցելությունների ընթացքում մենք շատ բան ենք սովորում: Այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների մասին»:

Երկրի ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նորակառույց ուսումնական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է երեխաներին ուղղված Կառավարության ուղերձին. «Պետք է նաև ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում, որ մեր երեխաները լավ սովորեն։ Մենք գտել ենք այդ ձևակերպումը՝ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք՝ որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն: Ի վերջո սովորելու նպատակը լավ ապրելն է: Իսկ ի՞նչ է նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաև ի վիճակի լինի ձևակերպել ինքն իր համար, թե ինչ է նշանակում լավ ապրել: Կառավարությունն առաջնորդող դեր ունի և կարող է առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա այն իր համար ձևակերպել և իր աշխատանքի միջոցով հասնել իր ձևակերպած լավ ապրելուն: Իսկ սրա համար մի տարբերակ կա՝ կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը: Կրթությունը, թերևս, այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կյանքը մեր առաջ կարող է դնել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլորիս պետք են անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, իմացություն բոլոր հարցերին պատասխանելու համար. «Եվ այս դպրոցները մենք կառուցում ենք հենց այդ նպատակի համար, որ դուք կարողանաք ձևակերպել հարցեր, դժվար հարցեր, բարդ հարցեր, անսպասելի հարցեր, բայց նաև կարողանաք գտնել, ձևակերպել, մատուցել և մարսել այդ հարցերի պատասխանները, և այդ պատասխանները դարձնել կյանքի կոնկրետ, առարկայական հմտություն»:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ոչ միայն Արեգնադեմի բնակիչներին և հարակից գյուղերի բնակիչներին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ևս մեկով պակասել է այն բնակավայրերի թիվը, որտեղ դպրոց չկա։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Կառավարությունն ավելի մեծ տեմպերով կգնա նման բնակավայրերի թիվը նվազեցնելու ճանապարհով: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել ուսուցիչներին և աշակերտներին:

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը: Ներդրումային ծրագրի շրջանակում 2020 թվականին Կառավարության որոշմամբ ընկերությունն օգտվել է արտոնությունից: Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմել է 2 մլն 509 հազար դրամ, գնահատված արտոնությունը՝ 183 մլն 982 հազար դրամ։ Փաստացի իրականացված ներդրումների չափը կազմել է 835 մլն 990 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի 705 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 140 000 դրամ: Ընկերությունն արտադրում է մանկական հագուստ, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP