22:12 31.05.2025
Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։
Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։
22:56 03.06.2025
Ստամբուլում հակաադրբեջանական ցույցեր են կազմակերպվում․ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը թուրքերը դավաճանություն են համարումԹուրքիայում աճում է Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդման հետ կապված դժգոհությունը: Այդ կապակցությամբ վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել: Ովքե՞ր են այդ ցույցերի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերջին շաբաթների ընթացքում, իսկապես մի շարք թուրք գործիչներ՝ կրոնական գործիչներ, իրավապաշտպաններ, խորհրդարանի պատգամավորներ հանդես են եկել հայտարարություններով, […] ...
22:45 03.06.2025
Երևանի պարեկները աբովյանցի երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հունիսի 2-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 2 փամփուշտով և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ ...
22:34 03.06.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններինՀունիսի 3-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի: Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին […] ...
22:20 03.06.2025
Այս հակասությունն ահագնացող վտանգ է մեր երկրի համար․ Գագիկ Սաֆարյանը՝ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել իշխանություն-եկեղեցի հարաբերություններին։ Որո՞նք են այս առճակատման քաղաքական արմատները, ո՞վ է ճիշտ այս վեճի մեջ, իսկ որքանո՞վ է ընդունելի վարչապետի քննադատություններում օգտագործված բառապաշարը։ «Վարչապետի խոսույթը չեմ ընդունում, շատ վիրավորական է, եթե անգամ դա տեղին է հնչում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների […] ...
22:11 03.06.2025
Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնըՖուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11-մետրանոցների ժամանակ 2 հպման կանոնը: Նոր օրենքով՝ եթե 11-մետրանոցի ժամանակ ֆուտբոլիստը պատահականորեն 2 հպում է կատարում, ապա մրցավարը պարտավոր է հրահանգել կրկնել հարվածը, իսկ հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ այդպիսի հարվածը կգրանցվի որպես չիրացված: Ֆուտբոլի նոր օրենքը կգործածվի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Աթլետիկո» – «Ռեալ» հանդիպման […] ...