12:30 03.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին:
Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ի բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր, որի շրջանակում նպատակ է դրված խթանելու հեծանվային մշակույթի տարածումը, խրախուսելու առողջ ապրելակերպը և նպաստելու կայուն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների կիրառմանը:
15:38 06.06.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՀունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...
15:32 06.06.2025
Միջազգային ակտիվ ներգրավվածություն աղետների ռիսկերի նվազեցման գործին․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի «GP2025»-ի աշխատանքներինՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025- Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով […] ...
15:27 06.06.2025
Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժածՀունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
15:20 06.06.2025
Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջՎարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […] ...
15:16 06.06.2025
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 19-ին՝ ժամը 23․10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 4-ին 57-ամյա Գայանե Մ.-ն բուժհաստատությունում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
15:10 06.06.2025
Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...