16:22 03.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։
Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին՝ ֆրանսիական պատվիրակության կողմից ևս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի տարածաշրջանում։
Սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հանդես գալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից, վերահաստատել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներին։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։
19:40 06.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղություններըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...
19:30 06.06.2025
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...
19:19 06.06.2025
ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման […] ...
19:10 06.06.2025
Վրացական գինու և մշակույթի օրը ԵրևանումՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...
19:00 06.06.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար […] ...
18:53 06.06.2025
Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱրթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...