19:20 03.06.2025
Շվեյցարիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ մասամբ միանալով ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, ասվում է երկրի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) հայտարարության մեջ։
Նշվում է, որ ցուցակում ներառված են 17 անհատ և 58 կազմակերպություն, ինչպես նաև 189 դատարան և 31 ձեռնարկություն։ Միջոցառումներն ուժի մեջ են մտնում հունիսի 3-ին, 23:00-ին (Մոսկվայի ժամանակով հունիսի 4-ի 00:00-ին)։
Մայիսի 20-ին Եվրամիությունը սահմանափակումներ է սահմանել 17 ֆիզիկական և 58 իրավաբանական անձանց նկատմամբ՝ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շրջանակներում։ Ցուցակում ներառված են նաև Չինաստանից վեց, ԱՄԷ-ից երկու ընկերություն և Մինսկի անիվավոր տրակտորների գործարանը։
19:30 06.06.2025
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...
19:19 06.06.2025
ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման […] ...
19:10 06.06.2025
Վրացական գինու և մշակույթի օրը ԵրևանումՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...
19:00 06.06.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար […] ...
18:53 06.06.2025
Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱրթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...
18:45 06.06.2025
Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […] ...