ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

11:54 06.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:

Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար․ «Ձեր յուրաքանչյուր հաղթանակ շատ ոգևորիչ է և մեծ հպարտություն է պարգևում բոլորիս: Ամբողջ ազգն է ուրախանում ձեր հաջողություններով և, անկասկած, հեռուստաէկրաններից այն կողմ փոխանցում իր ամենաջերմ մաղթանքներն ու զգացողությունները»։

Հասմիկ Ավագյանը նաև շեշտել է՝ մարզիկների մարդկային արժանիքները, մարզիչների և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմի անգնահատելի ներդրումը կարևոր են մարզաձևի զարգացման և նոր հաջողությունների կերտման ճանապարհին:

Հիշեցնենք՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանի խոսքով՝ մարզիկներն այս առաջնությունում արել են անհնարինը հաղթանակի հասնելու համար:

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի համար Եվրոպայի առաջնությունը մեծահասակների պայքարում նորամուտի մրցաշար էր, որտեղ նա ոսկե մեդալ նվաճեց։ Նորընծա չեմպիոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ նշելով, որ ուրախ է ոչ միայն իր մեդալի, այլև ամբողջ թիմի գրանցած արդյունքների համար:

«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանն ու անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ես և ընկերս կանգնեցինք պատվո հարթակի առաջին երկու աստիճաններին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք բարձրացնել մեր երկրի դրոշն ու հնչեցնել օրհներգը»,- ասել է Համլետ Մանուկյանը՝ ընդգծելով նաև հավաքականի ավագ մարզիկների աջակցության կարևորությունը:

ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նշել է՝ մեծահասակների առաջնությունում նորամուտը կրկնակի մեծացրել էր պատասխանատվության զգացումը. «Մեծահասակների պայքարում մրցակցությունն ու զգացողությունները բոլորովին այլ են: Ներդրել ենք մեր ամբողջ ուժերը, և ուրախ եմ, որ հաջողության հասանք: Առանց մեր ավագ ընկերների աջակցության՝ գուցե այս ամենը չլիներ»:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն էլ հույս է հայտնել՝ սա նոր հաջողությունների սկիզբ կդառնա. «Իսկապես, շատ ուրախ եմ այս մեդալի համար: Մինչ այս անընդհատ չէր ստացվում մեդալ նվաճել: Վիրահատությունից հետո տարիներ շարունակ չէի կարողանում լիարժեք վերականգնվել: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Ուսանողական խաղերում 4-րդ տեղն էի զբաղեցրել և շատ ուրախ եմ, որ վերջապես սառույցը կոտրվեց: Հուսով եմ՝ սա նոր հաջողությունների սկիզբ կլինի»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր: Մարմնամարզիկներն առաջիկայում կմասնակցեն World Challenge Cup-ին, իսկ հոկտեմբերին կանցկացվի տարվա կարևորագույն ստուգատեսը՝ մարմնամարզության աշխարհի առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հաջողություններ է մաղթել մարմնամարզիկներին առաջիկա մրցելույթներում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ մարզաձևի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

12:30 07.06.2025

Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրան

Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...

BACK_TO_TOP