15:32 06.06.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025- Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը այդ ոլորտում միջոցառումների և դիմակայունության բարձրացման ռազմավարությունների ուժեղացման գործում։
Փոխնախարար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նաև երկկողմ հանդիպումների և պլատֆորմի շրջանակներում ընթացող այլ միջոցառումների՝ լավագույն փորձի փոխանակման և տեխնիկական ու ֆինանսական համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու համար։
Կայուն զարգացման առաջընթացն ապահովելու նպատակով ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը նվիրված նիստի ընթացքում Արմեն Ղազարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով ոլորտային ընթացիկ բարեփոխումների և համակարգային զգալի փոփոխությունների իրականացումը՝ 2022 թվականին կայացած Գլոբալ պլատֆորմից ի վեր։
ՆԳ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կլիմայի փոփոխությունների հետ առնչվող տարերային և արդյունաբերական ռիսկերի նվազեցումը։
Արմեն Ղազարյանը նաև անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ դպրոցների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործընթացին, խոսել` ընթացիկ և ապագային վերաբերելի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման մասին։
Մասնակցությունը «GP2025»-ին ընդգծում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը աղետների ռիսկերի կառավարման գործում՝ համահունչ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030 թվականների ծրագրի պահանջներին։
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...