16:12 06.06.2025
Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը հավելել է.
«Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը: Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարեւոր դերակատարություն ունի»:
Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ այս հերթական հանդիպումը եւս մեկ քայլ կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության խորացման եւ զարգացման գործում:
Ողջույնի խոսքում ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը երկու երկրների ու ժողովուրդների համագործակցության եւ բարեկամության ամրապնդման հարցում: Դաշնության խորհրդի նախագահի խոսքով Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այնուհետեւ Վալենտինա Մատվիենկոն խոսել է հաղթանակի կերտման հարցում ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պայքարի եւ հաղթանակի մասին: Անդրադարձ է եղել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին, միջտարածաշրջանային, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմանը:
Նիստին մանսակցել են վետերաններ Ռոզալիա Աբգարյանը եւ Ներսես Սիմոնյանը: Ռոզալիա Աբգարյանը խոսել է պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հերոսական կեցվածքի ու խիզախության մասին:
Նիստի օրակարգային թեման «Մեծ հաղթանակի 80-ամյակ. պատմական հիշողության պաշտպանության միասնություն ապագա սերունդների համար» հարցն էր:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքը պլանավորված իրականացվում է նաեւ դինամիկ բնույթ կրող կանոնավոր հանդիպումների շնորհիվ:
Խոսելով նիստի օրակարգային հարցից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի նշանակալի դերը, որը զգալի ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցույց տալով հերոսության, տոկունության եւ անձնուրացության ակնառու օրինակներ: Մոտ 600 հազար հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա: Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից:
ԱԺ փոխխոսնակը կարեւորել է պատմական հիշողության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելը: Այս առումով նա հիշատակել է «Հիշողության գնացք» միջազգային նախագծի մասին, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդների՝ հնարավորություն տալով ճանաչել պատմությունը, այցելել հուշահամալիրներ եւ խորությամբ հասկանալ հաղթանակի նշանակությունը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, ողջունելով հայ գործընկերներին, խոսել է հաղթանակի հոբելյանական տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող տոնական միջոցառումների մասին:
«Միշտ կհիշենք եղբայրական հայ ժողովրդի սխրանքների մասին: Երիտասարդությունը պետք է իմանա ճիշտը պատերազմի, խաղաղ բնակչության տանջանքների ու սխրանքների մասին», -ընդգծել է զեկուցողը:
Նրա խոսքով երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր հաղթանակն ու պատմությունը, այլեւ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությունը:
Համանախագահի գնահատմամբ այսօր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Յուրի Վորոբյովը կարեւորել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը, որին մեծ ուշադրություն է դարձնում միջխորհրդարանական հանձնաժողովը:
Հայկական կողմից թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սեյրան Օհանյանը, ռուսական կողմից՝ Կրասնոյարսկի երկրամասի, գիտական ու փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրանքներին, տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների կարեւորությանը: Կարեւորվել է հանձնաժողովի շրջանակում երիտասարդական հարթակի ստեղծումը: Խոսվել է երկկողմ համագործակցության, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման կարեւորության մասին: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում:
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...
15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...
15:15 07.06.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստըԱննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...