Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

18:35 06.06.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով:

«Հարգելի՛ դեսպաններ,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում:

Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր երկրների միջեւ համագործակցության խորացման համար: Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Մեծ հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության եւ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Սակայն հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն եւ կայունություն: Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարեւոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից եւ մշակույթից մինչեւ զբոսաշրջություն ու առողջապահություն:

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Այստեղ են ձեւավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության եւ նորարարությունների ոլորտներում հստակ ծրագրերի:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարեւորությունը: Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձեւավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր եւ կայուն հիմք:

Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում խթանելու անմիջական կապերն ու համատեղ նախաձեռնությունները:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների եւ վերափոխումների, առավել քան երբեւէ, կարեւոր է պետությունների ու տարածաշրջանների կայուն, փոխշահավետ եւ երկարաժամկետ համագործակցություն հաստատելուն ու զարգացմանն ուղղված քայլերը:

Համոզված եմ, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ կարեւոր խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման եւ միջտարածաշրջանային կապերի խորացման գործում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Շնորհակալություն ուշադրության համար»,- եզրափակել է ելույթն ԱԺ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.08.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

21:53 01.08.2025

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

21:42 01.08.2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։   ...

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:28 01.08.2025

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

21:15 01.08.2025

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...

Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ Մանասյան

21:01 01.08.2025

Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու […] ...

BACK_TO_TOP