14:05 07.06.2025
Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների:
2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել է երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում: 2024 թվականին երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել: Իսկ 2025 թվականի մայիսի 21-ի տվյալներով` երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում է կատարվել:
Մեր երկրում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի:
Կարևորելով դիակային դոնորությամբ կյանքեր փրկելն ու կյանքի որակի բարելավումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»:
Դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացման կարևորության մասին խոսել են ԱՆ խորհրդատուներն ու համապատասխան մասնագետները:
Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանը ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, բարձր գնահատելով առողջապահության նախարարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ վավերացնելով Օվիեդոյի կոնվենցիան` Հայաստանը հանձնառու է պաշտպանելու մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ:
Հայաստանում Աչքի բանկի ներդրման, բնակչության տեղեկատվության տրամադրման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, ինչպես նաև դոնորության նախապայմանների ու իրավական կարգավորումների մասին հանգամանալից խոսել են ԱՆ մասնագետները:
Լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել են մասնագետներն ու տեսակապով միացել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին»,-ասված է հաղորդագրության մեջ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...