Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ.

«Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ:

Սննդամթերքի անվտանգությունն այսօր առավել քան երբևէ համաշխարհային մարտահրավեր է և դրա ապահովումը հնարավոր է միայն համատեղ ջանքերով՝ պետական կառույցների, գիտական հանրության, սննդի արդյունաբերության և հասարակության համագործակցության շնորհիվ։ Գիտական մոտեցումների կիրառումն արտադրության բոլոր փուլերում՝ դաշտից մինչև պատառաքաղ, գրավականն է որակյալ, անվտանգ և վստահելի սննդամթերքի։

Շնորհավորում եմ սննդի շղթայում գործող բոլոր տնտեսավարողներին և բոլոր նրանց, որոնք իրենց առօրյա աշխատանքով նպաստում են անվտանգ սննդամթերքի ապահովմանը և կոչ անում՝ մեծ պատասխանատվությամբ մոտենալ սննդամթերքի անվտանգության բոլոր փուլերին՝ արտադրությունից մինչև վաճառք։

Մեր յուրաքանչյուրի քայլը կարող է վճռորոշ լինել հանրային առողջության պաշտպանության և վստահության ամպրապնդման հարցում։
Մաղթում ենք ամուր առողջություն, անվտանգ սնունդ և շարունակական առաջընթաց՝ հիմնված գիտության ու պատասխանատվության վրա»,- նշվում է գրառման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

22:50 04.08.2025

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

Հաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

22:36 04.08.2025

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

BACK_TO_TOP