15:46 10.06.2025
Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները վերականգնված և ժամանակակից լուսաձայնային լուծումներով համալրված են: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
View this post on Instagram
23:19 12.06.2025
Հունիսի 13-ին տեղի կունենա Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումըՎաղը, հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Փառատոնի եզրափակիչ ծրագրում ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը կներկայացնի «Բոլերո X» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործությունների առաջնախաղերը: Մուտքն ազատ է: ...
23:14 12.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը […] ...
23:08 12.06.2025
Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդում է Sport 24-ը։ Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։ Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող […] ...
23:03 12.06.2025
Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: […] ...
22:45 12.06.2025
Հայաստանի հավաքականը մեկնարկել է պարտություններով․ Դևիսի գավաթԹենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում հանդես եկող հայ թենիսիստները մեկնարկել են երկու պարտությամբ։ Հայաստանի հավաքականը միևնույն` 0-3 հաշվով պարտվել է Մոլդովայի ու Լատվիայի թենիսիստներին։ Մեր հավաքականը կմրցի նաև Մալթայի, Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, […] ...
22:35 12.06.2025
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումներըՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը: ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման […] ...