20:57 10.06.2025
«Իմ քայլը» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
«Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,– նշել է տիկին Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։
Կրթությունը՝ որպես կյանքի մշտական ուղեկից (life-long learning)
Հենց այս փորձառությունից տպավորված էլ՝ Աննա Հակոբյանը անցյալ տարի նախաձեռնեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, որն այս պահին արդեն ընդգրկում է մոտ 8000 մասնակից, և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Շարժման նպատակը անդադար կրթվելը (life-long learning) մեզանում վարակիչ դարձնելն է՝ հասցնելով Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ապրող մարդկանց:
Ակադեմիական կյանքում տարիների դադարից հետո բարձրագույն կրթությունը շարունակելով Չինաստանում՝ տիկին Հակոբյանը նաև օրինակ է ծառայում։ Նրա համոզմամբ` մարդը պետք է մշտապես բաց լինի գլոբալ փորձի առջև, և այն տեղայնացնելով` ծառայեցնի հանրային ընդհանուր զարգացմանը։
Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
Երբ փետրվարին սկսվեցին ընդունելության փուլերը` այդ թվում և հարցազրույցի հատվածը, պրոֆեսորադասախոսական կազմը հենց առաջին իսկ հարցազրույցից շատ տպավորվեց տիկին Աննա Հակոբյանի կրթվելու ձգտումով, իր պատասխաններով ու նպատակներով: Նրանց ջերմ խոսքերն ու բարձր գնահատականը էլ ավելի են պարտավորեցնում տիկին Հակոբյանին լավագույնս ուսանել և իր կրթությունը ծառայեցնել համընդհանուր նպատակի:
Հայաստան–Չինաստան բարեկամություն՝ կրթության կամուրջ
Տիկին Հակոբյանի այս նախաձեռնությունն ամրապնդում է Հայաստան–Չինաստան բազմամյա բարեկամությունը։ Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ խորքային փիլիսոփայական և մշակութային ընդհանրություններով։ Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ՝ փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։
Մարինեի պատմությունը՝ կամքի և կրթության ուժի ապացույց
«Կրթվելը նորաձև է» շարժման ոգեշնչող արդյունքներից է նաև Մարինե Հակոբյանի պատմությունը, ով մասնակցել է շարժման հանդիպումներին և, ոգեշնչվելով Աննա Հակոբյանի` ինքնակրթվելու, զարգանալու կոչով, որոշել է բաց թողած ուսումը լրացնել և Հայաստանում համալսարան ընդունվել։ Նա երազում է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ ուսանելու մասին:
«Իմ քայլը» հիմնադրամը չէր կարող անտարբեր մնալ այս ոգեշնչող ու օրինակելի պատմության հանդեպ ու սատարում է Մարինե Հակոբյանին՝ իր նպատակին հասնելու ճանապարհին: Տեսնելով նրա ձգտումն ու պատրաստակամությունը` հիմնադրամը ողջ ճանապարհի ընթացքում լինելու է Մարինեի կողքին` հոգալով ուսման բոլոր ծախսերը, աջակցելով քննությունների նախապատրաստման, ընդունելության հարցերում:
Մարինե Հակոբյանը ապրիլյան պատերազմում անմահացած Ժորա Եսայանի մայրն է:
Հիմնադրամի նոր ծրագիրը
Տիկին Հակոբյանի կրթական ուղուց, նման պատմություններից ներշնչված և ի աջակցություն «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ «Իմ քայլը» հիմնադրամը շուտով կհայտարարի նոր ծրագրի մասին: Ծրագիրը նախատեսված է լինելու այն մարդկանց համար, ովքեր կյանքի բերումով, տարբեր պատճառներով կրթությունը որևէ մակարդակում կիսատ են թողել, բայց այսօր պատրաստ են շարունակել իրենց ուսումը` գնալով իրենց երազանքի հետևից։ Ծրագրի շրջանակում հիմնադրամը կտրամադրի ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն բոլոր ցանկացողներին՝ ևս մեկ անգամ հաստատելով` կրթվելը նորաձև է։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...