18:06 11.06.2025
Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է ելույթները շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է ESPN-ը։
«Իմ նպատակը ՊՍԺ-ում մնալն է։ Չեմ կարծում, որ բանակցությունները բարդ կլինեն»,- հայտարարել է իտալացի դարպասապահը Մոլդովայի հավաքականի դեմ կայացած աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղից (2-0) հետո։
26-ամյա Դոնարումայի ու փարիզյան ակումբի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թ. հուլիսի 1-ին։ Այս հանգամանքից փորձել են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը», որոնք դարպասապահի տեղափոխության հարցում կապվել են նրա գործակալ Էնցո Ռայոլայի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդում» կարծում էին, թե իտալացին կհեռանա ՊՍԺ-ից։ Անգլիական ակումբը նրան համարում էր Անդրե Օնանային փոխարինելու հիմնական թեկնածու։
Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ում է 2021 թ. հուլիսից, 154 խաղից 51-ում դարպասը նա անառիկ է պահել։
22:26 13.06.2025
Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասինՆոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...
22:14 13.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...
22:04 13.06.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...
21:54 13.06.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների […] ...
21:46 13.06.2025
Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելուՍպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածը կարող է Թեհրանին դրդել ավելի «լուրջ բանակցություններ» վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Axios-ի հարցին, թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորումը, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում։ Հնարավոր է՝ հակառակը։ Հնարավոր է՝ հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն»։ ...