20:43 11.06.2025
Հունահռոմեական ոճի ըմբիշ 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությաունում նվաճել է բրոնզե մեդալ։
3-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը 4-2 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը երրորդ մեդալն է նվաճել։
Ավելի վաղ հայ ըմբիշները նվաճել էին երկու արծաթե մեդալ։
22:14 13.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...
22:04 13.06.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...
21:54 13.06.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների […] ...
21:46 13.06.2025
Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելուՍպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածը կարող է Թեհրանին դրդել ավելի «լուրջ բանակցություններ» վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Axios-ի հարցին, թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորումը, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում։ Հնարավոր է՝ հակառակը։ Հնարավոր է՝ հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն»։ ...
21:37 13.06.2025
Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով: ...