Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում

11:44 13.06.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան ՊողոսյանըՆերքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: 

Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 1058-ը փոխանցվել է 2023 թվականից: 869 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս, որից 98-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:

2024 թվականին քննված 5903 քրեական վարույթից լուծվել է 5034 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել  3945-ը:

3945 քրեական վարույթից 1030-ը՝ 1069 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 2914-ը կարճվել է, որից 2529-ը՝ ռեաբիլիտացնող, 385-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 348 վարույթ միացվել է, 168-ն ուղարկվել է այլ մարմին, 573-ը պասիվացվել է: 

Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 190 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում  մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 4801 հաղորդում, որից 4375-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 209 մլն 704 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 192 մլն 708 հզր ՀՀ դրամը:

2024 թվականին նախաքննության փուլում գտնվող քերական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 մլն 998 հզր ՀՀ դրամ գումար:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14-ը՝ կարճվել, 3-ը՝ միացվել, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 54 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան,  23-ը՝ կարճվել,  2-ը՝ հաշվառվել որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 10-ը՝ միացվել, 18-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն  բնույթի  հանցագործությունների  վերաբերյալ  21 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 14-ը՝ փոխանցվել 2025 թվականի 1-ին կիսամյակ:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել մարզի տարածքում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով պատշաճ և համակողմանի նախաքննություն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Արթուր Պողոսյանը հանձնարարել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ բացառել հետագայում նույն վայրում նույնաբնույթ դեպքերի շարունակական կատարումը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին և հանձնարարել այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP