2018թ. առաջին 8 ամիսներին կոռուպցիայի համար հետապնդման են ենթարկվել 3.5 անգամ ավելի անձինք, քան ողջ նախորդ տարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

2018թ. առաջին 8 ամիսներին կոռուպցիայի համար հետապնդման են ենթարկվել 3.5 անգամ ավելի անձինք, քան ողջ նախորդ տարում

15:47 25.09.2018

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն՝ այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ  67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։

Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7  անձի վերաբերյալ):

Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։

Ընդ որում՝ ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, որոնց նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել  73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերևույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետևյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.

Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի և անտառապահների,

կրթության ոլորտում՝ նախադրպոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի և հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի,

տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արևածագ,  Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի,

սոցիալական աջակցության և սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1  մասնագետի,

առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի,

հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի, առևտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի և 2 աշխատակցի, սնանկության գործերով 1 կառավարչի, բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի, մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի,

հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի։

2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6 մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է  27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP