19:23 13.06.2025
Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաեւ 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները: Արական սեռի դիմորդների պարագայում անփոփոխ են թողնվում պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու վերաբերյալ կարգավորումները:
Վերոնշյալ փոփոխություններն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում նախատեսվող նոր կարգավորումները ներկայացնելիս:
Առաջարկվում է ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ երկու ամիս հետո: Առնվազն բակալավրի որակավորում ունեցող եւ ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք կնշանակվեն համայնքային ոստիկանի պաշտոնում, իսկ ոստիկանության ստորաբաժանումների առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողները համայնքային ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կնշանակվեն կրթահամալիրի վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
Համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած շրջանավարտներին կշնորհվի առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում: Այդ շրջանավարտները եւ վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած ոստիկանության ծառայողները կհամարվեն ատեստավորում անցած եւ բացի աշխատավարձից կստանան նաեւ ատեստացիայի արդյունքում ձեւավորված հավելավճարները: Միջին խմբի պաշտոնում նշանակվելու, լեյտենանտի կոչում ստանալու եւ գերազանց ատեստավորվելու դեպքում աշխատավարձը կկազմի շուրջ 500.000 դրամ:
Նախաձեռնությամբ նախատեսվում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված որոշ դրույթների վերանայում: Խոսքը վերաբերում է ոստիկանության ծառայողի՝ կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքին, ինչպես նաեւ տարբեր պատճառներով, բայց անհիմն աշխատանքից ազատված եւ հետագայում վերականգնված լինելուն: Այս ժամանակահատվածի համար գործող կարգավորմամբ միայն առաջին երեք ամիսն է փոխհատուցվում: ՍԴ-ն գտնում է, որ ամբողջ ժամանակահատվածը պետք է վճարվի: Արմեն Մկրտչյանի խոսքով գործնականում այդպես էլ արվում է, եւ այժմ օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ հատկապես համայնքային ոստիկանությունում կադրերի համալրման խնդիր կա, եւ տարիքային շեմի վերանայմամբ հնարավորություն է տրվում մարդկանց համակարգում անցնելու ծառայության: Պատգամավորն առաջարկել է ոստիկանության համակարգի ծառայողների վերին շեմի տարիքային փոփոխություն եւս կատարել, ինչպես քաղաքացիական ծառայության համակարգում է:
Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ առաջարկը կքննարկվի:
Քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...