«ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք։ Սակայն երկարաժամկետ անվտանգությունը պետք է հիմնված լինի դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական գործողությունների վրա», – ասվում է Կալլասի հայտարարության մեջ։