Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

13:01 18.06.2025

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ14+800 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

14.8կմ նորոգվող ճանապարհին կապալառուն այս պահին իրականացնում է գոյություն ունեցող ծածկի ֆրեզում, այնուհետև՝ փոսային հիմքով նորոգում և տեղադրում է հարթեցնող շերտ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի նաև ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորի ուղղորդիչ սյուներով, կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

BACK_TO_TOP