ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.23 oC

ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

13:41 18.06.2025

Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը:

Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելով՝ ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը: Նա հավելել է, որ պալատն արձանագրել է 83 անհամապատասխանություն եւ 6 խեղաթյուրում, որոնք, սակայն, չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա: Դրանց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: «2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում մենք արձանագրել ենք, որ հարկային եկամուտները կազմել են 2,391 մլրդ դրամ, որը կազմում է 92,7 տոկոս կատարման մակարդակ: Այս թիվը խոսում է մեր ժողովրդի վստահության մասին՝ համակարգի նկատմամբ, եւ պատրաստակամության մասին՝ երկիրն առանցքային տնտեսական քայլերով առաջ տանելու»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը՝ խոսելով պետության նկատմամբ հանրության վերաբերմունքի համատեքստում:

«ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրություններից հետո տվել է դրական եզրակացություն 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը՝ հիմք ընդունելով բյուջետային գործընթացում արձանագրված արդյունքները, առաջընթացը եւ առկա բարելավման տեմպերը»,- ամփոփելով ելույթը՝ ասել է հանձնաժողովի նախագահը:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են ոլորտն ընդգրկող ծրագրային բոլոր դրույթներն ու բարեփոխումները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ Կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարել է եւ կա բյուջեի կատարողական:

Ելույթներով հանդես գալու համար գրանցվել է երեք տասնյակից ավելի պատգամավոր: Նրանք հանդես են գալիս ելույթներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:40 04.08.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումը

10:32 04.08.2025

Արևը 24 ժամվա ընթացքում գրանցել է երկրորդ M դասի բռնկումը

Երկուշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) նոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ժամը 07:57-ին Արեգակի վրա 4168 ակտիվ շրջանում տեղի է ունեցել երկրորդ՝ M դասի բռնկումը (ուժեղ, նախնական գնահատականը՝ M2.1),- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր կիրակի օրը նույն կետերի խմբում […] ...

BACK_TO_TOP