21:46 19.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ՝ շարունակե՞լ, թե՞ ոչ, երկու շաբաթվա ընթացքում», – մեջբերել է խոսնակը Թրամփի խոսքերրը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնին: Ըստ Reuters-ի՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ճանապարհով ավարտվել։
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:51 04.08.2025
Լուլա դա Սիլվա. Բրազիլիան դադարել է կախված լինել ԱՄՆ-ից և հարաբերություններ է կառուցել բոլորի հետԲրազիլիան կարողացել է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից և կառուցել ամուր տնտեսական կապեր աշխարհի երկրների մեծ մասի հետ։ Սա թույլ կտա հանրապետությանը խուսափել տնտեսական ճգնաժամից՝ բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսային տուրքերի պատճառով, հայտարարել է պետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Այսօր Բրազիլիան այնքան կախված չէ Միացյալ Նահանգներից, որքան նախկինում էր։ Բրազիլիան այժմ […] ...
08:42 04.08.2025
Թուրքական կողմը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ դեռևս ազդանշաններ չկան, սակայն թուրքական կողմը միշտ պատրաստ է հյուրընկալել դրանք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից։ Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրեցին ուղիղ բանակցությունների երեք փուլ, հանդիպումները տեղի ունեցան Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Ռուսաստանի Դաշնությունը նաև Կիևի […] ...
08:32 04.08.2025
Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդԻրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, […] ...