10:35 25.06.2025
Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել այս տեխնոլոգիական նվաճումների համար, մեր գիտնականները մեծ զոհողություններ են կատարել՝ իրենց կյանքը տալով այս նպատակին հասնելու համար: Դրա համար մեր ժողովուրդը տուժել է պատժամիջոցներից, այս խնդրի պատճառով մեր ազգի դեմ պատերազմ է պարտադրվել: Ակնհայտ է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այս տեխնոլոգիաներից», – ասել է նախարարը «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթին տված հարցազրույցում:
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...
16:40 25.06.2025
«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...