09:12 30.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։
Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։ Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։
Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։ Ի գործ»։
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:37 31.07.2025
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...
19:27 31.07.2025
Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոնՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...
19:18 31.07.2025
Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ […] ...