18:06 26.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացումը: Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող փառատոնի առաջին օրը ելույթ կունենա Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):
Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի թանգարան–ինստիտուտում Հայաստանի մանկական երգչախմբերի համերգով:
Կոմիտասագետ Մհեր Նավոյանի պարզաբանմամբ՝ փառատոնն ընդգրկում է Կոմիտասի ծննդյան օրերը՝ հին ու նոր տոմարներով: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մեկնարկից առաջ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ու մի խումբ արվեստագետների ուղեկցությամբ նա Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում էր՝ 149-րդ տարեդարձի առիթով ծաղիկներ խոնարհելու մեր ազգային հանճարի շիրիմին ու մասնակցելու նրան նվիրված հոգեհանգստյան կարգին:
ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի համոզմամբ՝ զուտ ազգային դիմանկարում Կոմիտասին սահմանափակելը սխալ է, որովհետև նա համաշխարհային երևույթ է:
«Կոմիտասը համաշխարհային մտածողության կրողն էր, և կարծում եմ, որ նրան, նախ և առաջ, պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից՝ որպես մշակութային մի ամբողջ «շրջան», եթե կուզեք՝ մոդեռնիզմ, ոչ միայն հայկական իրականության սահմաններում, այլև համաշխարհային»,- Վահե Բուդումյանի խոսքերն են:
Ի դեպ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում:
Գիտաժողով-փառատոնն այս տարի ընդլայնել է աշխարհագրությունը և հասել Փարիզ: Սեպտեմբերի 28-ին Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը, որին կհաջորդի խմբերգային երաժշտության երեկո Voix de Stras երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կատրին Բոլզանժե): Խորհրդանշական է, որ հենց Սորբոնի համալսարանում մոտ 100 տարի առաջ դասախոսություն է կարդացել Կոմիտաս Վարդապետը:
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 16.06.2025
A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենըՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:55 16.06.2025
Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներովԻրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...