12:48 01.08.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ համաժողովի հայաստանյան պատվիրակության անդամներ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև պետական շահագրգիռ գերատեսչությունների՝ ՀՀ ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի գործունեությանը փորձագիտական աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈւՆԻՍԵՖ-ը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» ընդունումից հետո Կառավարությունը հաստատել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիր, որի կարևոր բաղադրիչներից մեկը երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակումն է:
«Նախատեսում ենք, որ մշակվող չափանիշներն ու մեթոդաբանությունն ավելի ընկալելի կդարձնեն երիտասարդական աշխատողի գործության նկարագիրը, այդ թվում՝ պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների աշխատակիցների գործառույթները, ինչպես նաև վերապատրաստումների շրջանակը: «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» կարևոր պահանջներից է ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողների պարտադիր ընդգրկումը: Հայաստանում ավանդաբար ունենք նաև ակտիվ երիտասարդական կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ևս երիտասարդական աշխատող են համարվում: Ի վերջո, կարիք ունենք հասկանալու՝ ինչ է նշանակում լինել երիտասարդական աշխատող: Ուստի, այս կարգի մեթոդաբանության մշակումը և չափանիշների հստակեցումը ծառայելու են երիտասարդության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ինչպես պետական, այնպես էլ հանրային և տեղական մակարդակներում», – ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ընդգծելով գործընթացի մասնակցայնությունը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է, որ աշխատանքային խմբում ներառված են տարբեր դերակատարներ. «Համոզված եմ՝ այս խումբը լինելու է թե՛ որոշում կայացնող, թե՛ աշխատանք տանող՝ ապավինելով, իհարկե, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տրամադրած փորձագիտական աջակցությանը: Օրենքը պետք է կյանքի կոչվի, իսկ դա գործողությունների համափունջ է. եթե ցանկանում ենք ունենալ երիտասարդական արդյունավետ միջավայրեր, ապա պետք է և՛ ուղեցույց ունենանք, և՛ ՏԻՄ-երին օրինակելի կանոնադրության նմուշ առաջարկենք, և՛ երիտասարդական աշխատողի գործունեություն նկարագիր մշակենք, և՛ այդ աշխատողներին վերապատրաստելու կարգ հաստատենք` ձևավորելով իրավական ամբողջական փաթեթ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` շեշտելով միասնական և համագործակցված աշխատանքի կարևորությունը:
Աշխատանքային խումբն իրականացնելու է միջազգային փորձի ուսումնասիրություն, երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում, երիտասարդական աշխատանք իրականացնող կառույցների քարտեզագրում և գործառույթների վերլուծություն: Նախատեսվում են նաև տարբեր ձևաչափերով քննարկումներ շահագրգիռ կողմերի և շահառուների ներգրավմամբ:
Աշխատանքային խումբը ձևավորվել և խմբի աշխատակարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով:
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...