21:01 01.08.2025
Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու կույր մարդը կարող է դատավոր դառնալ» վերտառությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է անդրադարձել հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորման անթույլատրելիությանը և այդ հանգամանքը խիստ դատապարտելի է համարում:
Մեր հասարակությունում բազմաթիվ են հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ խորքային կարծրատիպերը, և վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են առանց այն էլ առկա արմատավորված կարծրատիպերի խորացմանը:
Առավել մտահոգիչ է այն, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ միջազգային չափանիշներին հակասող խտրական մոտեցումներ են տարածում մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, իսկ խտրական ու ատելության խոսույթը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այսօրվա աշխարհը զարգացել է այն ուղղությամբ, որ հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է ներառականության գաղափարը, և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկվեն և ընդգրկվում են աշխատանքային բազմապիսի բնագավառներում, այդ թվում՝ դատական իշխանության համակարգում:
Նկատի ունենալով մեր հասարակությունում առկա խորքային կարծրատիպերը հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ, հաշմանդամության հիմքով խտրականության բազմապիսի դրսևորումները, որոնք արտահայտվում են, այդ թվում` հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված` խտրական ու ատելության խոսույթի միջոցով, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է ոլորտին վերաբերելի շուտափույթ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Այդ բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է վերաբերեն մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխմանը, իրավահավասարության համապարփակ օրենսդրության ընդունմանն ու պատշաճ գործարկմանը, պետական մարմինների, մասնագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների վարքագծի կանոնների ու էթիկայի պահպանման կառուցակարգերի փաստացի ու պատշաճ գործարկմանը, հանրային իրազեկման ու վերապատրաստումների լայնածավալ աշխատանքների իրականացմանը, ոլորտին առնչվող քրեական օրենսդրության պատշաճ գործարկմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս բոլոր ոլորտներում առկա են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, որոնք պետք է շուտափույթ հասցեավորվեն:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում և առանցքային է համարում խտրական ու ատելության խոսույթի տարածման անթույլատրելիությունը և հորդորում է բոլոր դերակատարներին խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկել բավարար քայլեր:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...