Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալները և ենթակա քննչական ստորաբաժանումների ղեկավարները:

Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Ռաֆայել Վարդանյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալները:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից քննվել է 25.290 վարույթ՝ նախորդ տարվա 19.446-ի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 121 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 88-ի համեմատ:

Ռաֆայել Վարդանյանն անդրադառնալով Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում քննված քրեական վարույթների քանակին՝ նշել է, որ վարույթների աճը գերազանցապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականից 2024 թվական է փոխանցվել 5.359 քրեական վարույթ, իսկ 2024 թվականից 2025 թվական է փոխանցվել 10.679 քրեական վարույթ: Բացի այդ, 2024 թվականի առաջին կիսամյակում պասիվացված վարույթներից 1.035-ն տեղափոխվել է ընթացիկ քննվող վարույթների շարք, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 1.766-ը:

Հաշվետու ժամանակահատվածում 2025 թվականի առաջին կիսամյակում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 15.522 հաղորդում, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 14.507 հաղորդում, այսինքն՝ 1.015-ով ավելի:

2025 թվականի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 11.335 քրեական վարույթ՝ 2024 թվականի 11.664-ի համեմատ, այսինքն՝ 329-ով պակաս:

Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է նախաքննությունն ավարտված քրեական վարույթների քանակը: Ավարտվել է 6.279 քրեական վարույթի նախաքննություն՝ 2024 թվականի առաջին կիսամյակի 4.507-ի համեմատ, այսինքն՝ 1.772-ով ավելի:

Ռաֆայել Վարդանյանն իր ելույթում արձանագրել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության բոլոր ստորաբաժանումներում ավարտված քրեական վարույթների քանակը դրական տարբերություն ունի նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ:

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչության ենթակա բոլոր ստորաբաժանումներում արտադրողականության դրական տարբերություն է արձանագրվել: Նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով արտադրողականությունը 9,6-ով կամ 47,1%-ով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի արդյունքներին: Միջինում յուրաքանչյուր քննիչի կողմից նախորդ տարվա 20.4-ի համեմատ այս կիսամյակում ավարտվել է 30 քրեական վարույթ։

Հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների քանակը ևս գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներին, մասնավորապես՝ 2025 թվականի առաջին կիսամյակում 2.237 քրեական վարույթ՝ 2.316 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2024 թվականի առաջին կիսամյակի 1.336 քրեական վարույթի համեմատ:

Այսպիսով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 901-ով կամ 67,4%-ով ավելի քրեական վարույթի նախաքննություն, քան 2024 թվականի առաջին կիսամյակում:

2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային և մասնագիտական ստորաբաժանումներում լուծվել է 14.105 քրեական վարույթի ընթացք՝ 2024 թվականի առաջին կիսամյակի 12.590-ի համեմատ, այսինքն՝ 1.515-ով կամ 12%-ով ավելի:

Քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն վերականգնված գումարն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում քննիչների կողմից ներկայացվել Է 10 միջնորդագիր՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և դրանց վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում դատավարական ավարտներով զգալի առաջընթաց է գրանցվել և հույս է հայտնել, որ վարչությունը կշարունակի նույն գործելաոճը:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ուշադրություն դարձնել տևական ժամանակ քննվող՝ հատկապես կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներին, վեր հանել դրանց ձգձգման պատճառները և միջոցներ ձեռնարկել դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ:

Արթուր Պողոսյանն անդրադառնալով վարչության կողմից ներկայացված միջնորդագրերին՝ կարևորել է, որ դրանք կրեն շարունակական բնույթ և հանձնարարել է ակտիվացնել տարբեր պետական մարմիններ ուղարկվող միջնորդագրերը՝ հատկապես ընտանեկան բռնության և անչափահասների հետ կապված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության ընթացքում:

Խորհրդակցության արդյունքներով Քննչական կմոիտեի նախագահը նշել է, որ Երևանի քաղաքի քննչական վարչության ենթակա ստորաբաժանումներում տեղի կունենան կադրային փոփոխություններ, նշանակումներ կամ փոխատեղումներ, որոնց հիմքում դրվելու են բացառապես ստորաբաժանումների կատարողական արդյունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

BACK_TO_TOP