21:13 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունեց քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեցին վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։ Ինչպես միշտ ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։
Որոշ անձինք, իրենց ներկայացնելով, տուժել են նախկինում կատարված հանցագործություններից, տարբեր ոլորտներում ոտնահարվել էին նրանց իրավունքներն ու օրինական շահերը, ունեն կենցաղային խնդիրներ, քաղաքացիներից մեկն անգամ խնդրում էր գործնական քայլեր ձեռնարկել տարիներ առաջ անհետ կորած որդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության իրավասությանը վերաբերող խնդիրները Վալերիյ Օսիպյանը տեղում քննարկեց՝ գտնելով և առաջարկելով լուծումներ։ Հատուկ դեպքերով ոստիկանության պետը հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և օրենքով սահմանված կարգով, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրները ևս բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։ Ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց՝ ոչ միայն առարկայական քննարկելով կամ ուղղորդելով, այլև գործնական քայլերով։ Քաղաքացիներից ոմանց Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ, պայմանավորված նրանց խնդիրներով, պատրաստ է նորից ընդունել՝ արված աշխատանքները քննարկելու և խնդիրների լուծման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու նպատակով։
«Օրենքի առաջ հավասար են բոլորը, և ոստիկանության աշխատանքում քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառվելու է»,- բոլորին վստահեցրեց Վալերիյ Օսիպյանը։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...