Կառավարությունը մերժեց Առողջապահության նախարարությանը պահուստային ֆոնդից գումար հատկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Կառավարությունը մերժեց Առողջապահության նախարարությանը պահուստային ֆոնդից գումար հատկացնել

11:42 27.09.2018

Կառավարության` սեպտեմբերի 27-ի նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ: Նիստի ժամանակ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից երեքը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով դարձան զեկուցվող: Դրանցից առաջինը վերաբերում էր Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելուն:

Ջանջուղազյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն` այն դեպքում, երբ որևէ պետական մարմնի առաջնահերթությունների փոփոխության հարց է առաջանում, պահուստային ֆոնդից ոչ թե ուղիղ հատկացում է արվում, այլ պահուստային ֆոնդն ավելացվում է տվյալ պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի նվազեցման հաշվին, այլ կերպ ասած,  վերաբաշխում է կատարվում ոչ միայն առաջնահերթությունների, այլև բյուջեի մեջ: Նախարարի խոսքով` արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել, որևէ խնդիր չի առաջացել, որն անհաղթահարելի ուժով է պայմանավորված, պարզապես հերթական ծրագիր կամ ծրագրի ինչ-որ մաս է իրականացվում պետական մարմնի կողմից, հետևաբար չի բացատրվում, թե ինչու պետք է հատկացվեն բոլորի արտակարգ իրավիճակների համար նախատեսված միջոցները: Նա առաջարկեց հարցը լուծել վերաբաշխման ճանապարհով:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ անհաղթահարելի խնդիր է առաջացել. բեռներ են ուղարկվել մի կազմակերպության անվանումով, որը դադարեցրել է իր գործունեությունը մինչև տեղ հասնելը, դրանց՝ Փոթի նավահանգիստ հասնելու պահին այդ կազմակերպությունը գոյություն չի ունեցել, իրենք ստիպված են եղել մարդասիրական կենտրոնի կողմից նորից վերաձևակերպել բեռները Փոթիում, ինչն իրականում անհաղթահարելի է:

Արարատ Միրզոյանն արձագանքեց, թե այս հիմնավորմամբ հանդերձ չի բացատրվում միջոցների մասը, պարզ է` կազմակերպությունը լուծարվել է, խնդիրներ առաջացել են, նա ֆինանսների նախարարին խնդրեց տեսակետ հայտնել այս հարցի վերաբերյալ: Ջանջուղազյանը նշեց, որ ոչ մի կերպ չի կարողանում արտակարգ իրավիճակի սահմանման մեջ տեղավորել տեղի ունեցածը ու հենց դրանով է պայմանավորված իրենց առաջարկը:

«Մենք առիթ ունեցել ենք համոզվելու, որ մեր ունեցած պահուստային ֆոնդը չափազանց փոքր է, Աստված մի՛ արասցե, արտակարգ իրավիճակների դեպքերում ծագած խնդիրները լուծելու համար: Մեր առաջարկն այն է, որ մենք մեր ունեցած հնարավորություններն օգտագործենք առավելագույնս խնայողաբար և արդյունավետ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ կարծես թե առանձնապես մեծ գումարի մասին չեն խոսում, ուստի Առողջապահության նախարարությունը պետք է որ կարողանա իր բյուջեի սահմաններում լուծել այդ հարցը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց.

«Խոսքն ընդամենը 13 միլիոն 587 հազար դրամի մասին է: Չեմ կարծում, որ Առողջապահության նախարարության բյուջեն որոշակի վերաբաշխման միջոցով այս գումարները չի կարող գեներացնել, հետևապես հենց ամենասկզբից զարմանալի է եղել, որ պահուստային ֆոնդից է պահանջվել: Մենք այլ նախարարություններում ունեցել ենք բազմաթիվ ծրագրեր` տասնյակ անգամ ավելի մեծ գումարներով, որ արվել են իրենց բյուջետային միջոցներով»:

Հարցը դրվեց քվեարկության, նախագիծը հաստատվեց Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած խմբագրված տարբերակով:

Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն` ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումների (թվով` 4 բեռնարկղ)` 01.06.2018թ. մինչև 29.08.2018թ. ժամանակահատվածում Փոթի նավահանգստում պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման` «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծառայությունների ծախսերը Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով փոխհատուցելու նպատակով Առողջապահության նախարարությանը 2018 թվականին պետք է հատկացվեր 13,587.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

BACK_TO_TOP