11:06 28.09.2018
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի ավան: Այն տեղակայված կլինի Ազատության հրապարակում:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ֆրանկոֆոն երկրները մասնակցելու են առանձին տաղավարներով: Իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ Տեղադրված է լինելու բեմահարթակ, որտեղ մասնակից երկրները պարային, երաժշտական կատարումներով պարբերաբար կներկայանան հանդիսատեսին:
Ավանում ներկայացված կլինեն Հայաստանի մարզերը: Երևանը հանդես է գալու առանձին տաղավարով: Այնտեղ ներկայացվելու է Երևանը՝ Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Բուկլետի տեսքով ֆրանսերեն տպագրվել է Երևանի քարտեզը, որը զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների միջոցով հասանելի կլինի ֆրանկոֆոն երկրներից եկած հյուրերին:
Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:
Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր առաջնային առաքելությունն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...