Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայանները համալրվել են նոր մեքենաներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայանները համալրվել են նոր մեքենաներով

14:21 28.09.2018

Շիրակի մարզի շտապ բուժօգնության կայանները համալրվել են նոր մեքենաներով։ Հայաստան ներկրված 200 մեքենաներից 14-ը հատկացվել են Շիրակի մարզին, 1-ը՝ Ախուրյանի, 1-ը՝ Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի, 3-ը՝ Արթիկի, 1-ը՝ Ամասիայի կայաններին: Գյումրիի շտապ բուժօգնության կայանին տրամադրվել է 8 մեքենա, որից 3-ը ռեանիմոբիլ է։ Գյումրիի շտապ բուժօգնության կայանի ավտոպարկում թարմացում եղել էր 7 տարի առաջ: Դրանից հներն էլ կան, 1990-ականներին էին ստացել: Հին սերնդի մեքենաների կողքին նոր մեքենաները տարբերվում են ամեն ինչով: Շտապ բուժօգնության 8 մեքենաները համապատասխանում են արդի պահանջներին, հագեցած են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով:

Նախկին մեքենաներում խիստ անհրաժեշտ բուժպարագաները բացակայել են: Կանչի վայրում շատ արագ ու ժամանակին օգնությունն էլ երբեմն եղել է անօգուտ: 5 գծային մեքենաներն ու 3 ռեանիմոբիլները լիարժեք ունեն այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են տեղում ճիշտ ախտորոշման համար: Այս մասին  SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է շտապ բուժօգնության բժշկուհի Ռոզա Մովսեսյանը։

«Էլեկտրասրտագրության սարքը շատ կարևոր բժշկական գործիք է, որովհետև հաճախ ենք ունենում հիվանդներ, որոնք ինֆարկտ են տանում, այս սարքով հանգիստ ու շատ արագ կարող ենք մոնիտորով տեսնել վիճակը, դեղորայք կիրառելուց հետո էլ տեսնել արդյունքը։ Կարևոր է նաև շնչառական ապարատի առկայությունը, այն մոբիլ է ու կարող ենք ցանկացած տեղ տանել, միացնել փողոցում, տանը»,- ասել է Ռոզա Մովսեսյանը։

Նոր մեքենաների հետ նոր պահանջներ են առաջ գալիս, խոսքը նեղ մասնագետների մասին է: Կայանն ուներ ընդամենը մեկ ռեանիմոբիլ և երկու սրտաբան բժիշկ: Նոր մասնագետներ ընդունելու անհրաժեշտություն կա, բայց հաստիքները համալրել չի հաջողվում: Պատճառն էլ կայանի տնօրենը չի թաքցնում՝ աշխատավարձն է:

«Հայաստանում երևի քիչ են սրտաբաններն ու վերակենդանացման բժիշկները, նրանց մի մասն էլ չի ուզում աշխատել շտապ բուժօգնությունում, խնդիր ունենք աշխատավարձի հետ կապված, մի քիչ ցածր է»,- մեր թղթակցին ասել է կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը։

 

Սրտաբանի, ռեանիմատոլոգի թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթներին հայտեր չեն ներկայացնում: Հիմա տնօրենը պատրաստվում է նոր առաջարկների փաթեթ ներկայացնել նախարարություն: Առաջարկներից մեկը վերաբերում է ունեցած վճարովի ծառայությունների հաշվին նեղ մասնագետների աշխատավարձը բարձրացնելուն։ Կայանի տնօրենին առայժմ հաջողվել է մրցութային կարգով լուծել 2 բուժքրոջ և 1 վարորդի թափուր տեղերի հարցը: 8 բժիշկ և 8 վարորդ արդեն տիրապետում են նոր մեքենաների հնարավորություններին. չինացի բժիշկ-գործընկերները նախապես մասնագիտական դասընթաց էին անցկացրել, որը ոչ միայն մեքենայի աշխատանքին, այլև բուժսարքավորումների կիրառմանն է առնչվել: Նոր մեքենաներն աշխատանքի դուրս կգան պետհամարանիշերի և փաստաթղթային ձևակերպման հարցերը լուծելուց հետո: Իսկ կայանի եղած հին՝ 10 մեքենաներից 4-ը դուրս կգրվեն կայանի հաշվեկշռից: Այդ մեքենաների ճակատագիրը կորոշի Առողջապահության նախարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

17:22 04.08.2025

Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

17:16 04.08.2025

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

17:12 04.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

17:05 04.08.2025

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

17:00 04.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում

Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

16:55 04.08.2025

Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ։ Այս մասին հայտնում է FC GRONINGEN-ը։ Նիդերլանդական անվանի ակումբն այժմ տարբերակներ է փնտրում՝ երիտասարդական թիմի կազմն ամրապնդելու համար։ Թեկնածուների թվում է նաև անգլիական «Սանդեռլենդի» ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» Մ21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Գերագուսյանը 2024թ. սեպտեմբերին […] ...

BACK_TO_TOP