Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում ներառական կրթության բարելավման նպատակով. մեկնարկել է միջազգային գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում ներառական կրթության բարելավման նպատակով. մեկնարկել է միջազգային գիտաժողովը

13:39 28.09.2018

Մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանները համագործակցել են՝ ներառական կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Ծրագրին աջակցել է UNICEF-ը:

Համագործակցության արդյունքում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվել են: Երկու համալսարանների դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված ներառական կրթության լայնածավալ դասագիրք:

«Դասագիրքը անգլերեն լեզվով է և այն հայերեն թարգմանելուց հետո կարող ենք հստակ նշել, որ դասագիրքն առաջինը կլինի հայերեն լեզվով՝ ներառական կրթության ասպարեզում»,- ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց դասագրքի ստեղծումը:

«Հայաստանը մարզ առ մարզ անցնում է ներառական կրթության: 4 մարզում անցումը կատարվել է և վստահ եմ, որ առաջիկայում, երբ Երևանը սկսի անցումը համընդհանուր ներառման, այդ համագործակցությունը կշարունակվի: Նման ուսումնասիրությունները միայն հեշտացնում են այդ անցումը»,- ասաց  Արայիկ Հարությունյանը:

Դասագիրքը բաղկացած է 15 գլխից՝ 447 էջից, թարգմանչական աշխատանքներն արդեն սկսված են: Ծրագրի շրջանակներում իրականացվել են ուսուցողական այցեր Մինեսոտայի համալսարան, ստեղծվել են նաև չորս ուսուցողական մոդուլներ, տեսագրվել են վիդեոդասընթացներ՝ ներառական կրթության գործնական հմտությունները բարելավելու նպատակով, որոնք հասանելի կլինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մանկավարժական համալսարանի կայքէջում:

Համագործակցության արդյունքում նկարահանվել է նաև ֆիլմ՝ «Ճանապարհ դեպի ներառականություն» վերնագրով, որտեղ ներկայացված է, թե ինչպե՞ս են ամերիկացի գործընկերները ծանոթացել Հայաստանում ներառականության դասընթացներին և ինչպես են ընկալում այն:

«Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն՝ ժամանակին բացահայտելու զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով այս պահանջներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց այս համագործակցությունը, որի նպատակն էր վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, որպեսզի կարողանանք տրամադրել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնասիրություն»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Պետական մանկավարժական և Մինեսոտայի համալսարանները նաև հետագա համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP