22:04 28.09.2018
«Ադրբեջանի ղեկավարությունը ցանկություն չունի փոխել որևէ բան իր դիրքորոշման մեջ, վերջերս էլ Ալիևը վերահաստատեց այն տեսակետը, որ իրենց համար անընդունելի չէ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս, սա ի սկբանե փակուղի էր տանելու: Նիկոլ Փաշինյանը փորձեց Արցախի հարցը ավելի լայն ներկայացնել հանրությանը՝ համեմատելով Նախիջևանի հետ, որտեղ մենք ունեցել ենք դառը փորձ: Նա նշեց, որ եթե ցանկանում ես որևէ տարածք առանց դրա բնակչության, ապա կամ պիտի բռնագաղթես մարդկանց, կամ պիտի սպանես, սա, կարծում եմ, ճիշտ շեշտադրում էր»,- ասել է քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
Նա նշել է, որ մենք իսկապես գործ ունենք դաժան թշնամու հետ, ով քառօրյա պատերազմի ընթացքում 2 գյուղ գրավելով, այնտեղ գտել է 3 մարդ և 3-ին էլ սպանել է: Քաղաքագետի խոսքով՝ այսօր Ադրբեջանի ժողովուրդը շատ ավելի հակահակ տրամադրություններ ունի, քան տարիներ առաջ:
«Ինչ վերաբերում է Մնացականյան- Մամեդյարով հանդիպմանը, ապա նշեմ, որ նրանք հանդիպեցին և պայմանավորվեցին հաջորդ հանդիպման մասին, իհարկե, դա վատ չէ, բայց եթե դիրքորոշումները իրարամերժ են և ղեկավարությունը, հասարակությունը ցանկություն չունեն զիջումների գնալ, եթե ընդունել ենք էական զիջումները, ապա Ադրբեջանը դա էլ չընդունեց: Ադրբեջանը միայն ընդունում է կապիտուլյացիոն դիրքորոշում Հայաստանի կողմից: Եթե սա զուգորդենք Էրիվանի ազատագրման մասին, ապա սա լուրջ մտահոգություն է. սա միայն ներքին չէ, այլև արտաքին սպառնալիք է: Ես բացի Ալիևից չեմ լսել աշխարհում որևէ առաջնորդ հարևան երկրի մասին նման հայտարարություն անի»,- նշել է նա:
Քաղաքագետը նաև խոսել է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին և նշել է, որ Ադրբեջանի դերը, որպես կայուն գնորդ, մնում է կայուն: Արա Պապյանի կարծիքով՝ Ռուսաստանը զենք վաճառելով չի կարող, իհարկե, խաղաղություն երաշխավորել տարածաշրջանում:
Արա Պապյանը նշել է, որ միայն այլընտրանքը մեզ կտա հնարավորություն բանակցել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե լինել թելադրողի դերում։
«Արևմուտքն այսօր լարված է Ռուսաստանի հետ և կարող է մեզ համար այլընտրանք դառնալ»,- ասել է նա:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...