00:58 29.09.2018
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում գտնվող Շախմատի տան մոտ, վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել Արշակ Հ.-ին՝ պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...