15:55 29.09.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, թե Թեհրանի մերձակայքում կա պահեստ, որտեղ իրանցիները պահում են միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ միջոցները։ Զարիֆը հակադարձ մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին։
«Ոչ մի արհեստական շոու չի կարող թաքցնել այն, որ Իսրայելը միակ ռեժիմն է տարածաշրջանում, որ ունի գաղտնի և չհայտարարագրված միջուկային զենքի ծրագիր՝ ներառյալ իսկական ատոմային զինանոցը։ Ժամանակն է, որ Իսրայելը խոստովանի դա ու իր ապօրինի միջուկային զենքի ծրագիրը բացի միջազգային ստուգողների համար»,– թվիթերյան գրառման մեջ նշել է Զարիֆը։
No arts & craft show will ever obfuscate that Israel is only regime in our region with a *secret* and *undeclared* nuclear weapons program – including an *actual atomic arsenal*. Time for Israel to fess up and open its illegal nuclear weapons program to international inspectors.
— Javad Zarif (@JZarif) September 27, 2018
Այն, որ Իսրայելն իրոք ունի միջուկային սպառազինություն, ոչ ոքի համար այլև գաղտնիք չէ, թեև Իսրայելի իշխանությունները հերքում են դա։ Հրեական պետությունն ունի մի քանի տասնյակ մարտագլխիկ, որոնք ստեղծվել են միջուկային զենքի չտարածման մասին միջազգային համաձայնության խախտմամբ։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ Թեհրանի պահեստներում պահվում է գրեթե 300 տոննա միջոց, պահեստամաս, բաղադրամաս և այլ անհրաժեշտ իրեր՝ միջուկային սպառազինություն ստեղծելու ծրագիրը վերսկսելու համար։
15:20 29.06.2025
Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել15:00 29.06.2025
«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլումԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...
14:50 29.06.2025
Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվելԲելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական պատկերը և […] ...
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...