Հակառուսական ու հակահայկական տրամադրվածությունը հայկական և ռուսական ԶԼՄ-ներում նվազել է. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Հակառուսական ու հակահայկական տրամադրվածությունը հայկական և ռուսական ԶԼՄ-ներում նվազել է. փորձագետ

15:04 29.09.2018

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը «Հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով մոնիտորին է անցկացրել, որի արդյունքները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կազմակերպության փորձագետ Արման Ղուկասյանը ներկայացրել է լրատվամիջոցներին:

Փորձագետի տեղեկացմամբ՝ հիմնականում ուսումնասիրվել ու դիտարկման են ենթարկվել երկու երկրների առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր առիթներով անդրադարձել են հայ ռուսական հարաբերություններին:

Ի դեպ, նման դիտարկում կազմակերպությունն անցկացրել է նաև 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսներին, քանի որ այն ժամանակ այդ նույն ամիսներին Հայաստանում ակտիվորեն շրջանառվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ նույնիսկ խնդիրը ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձավ նաև խորհրդարանում:

Փորձագիտական խումբը համեմատական վերլուծության է ենթարկելով երկու տարիների ցուցանիշները և եկել այն եզրահանգման, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի թե՛ ռուսական, թե՛ հայկական լրատվամիջոցներում երկու երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ արձագանքները եղել են առավել օբյեկտիվ:

Փորձագիտական խմբի դիտարկմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերում մոտ 70 տոկոսով նվազել է հակառուսական բնույթի արձագանքները, իսկ ռուսական լրատվամիջոցներն էլ առավել օբյեկտիվ են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Թե՛ հայկական, թե՛ ռուսական ԶԼՄ-ներում չի նկատվում ծայրահեղական տեղեկատվություն: Եթե անցած տարի այդ ծայրահեղականությունը կար թե՛ հայկական, թե՛ որոշ ռուսական ԶԼՄ-ներում»,- նշել է Արման Ղուկասյանը:

Նրա պնդմամբ՝ թեև այս օրերին խոսվում է, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լարվածություն, իսկ նախկին իշխանությունների ժամանակ նմանօրինակ լարվածություն չկար, սակայն դիտարկման արդյունքները տրամագծորեն հակառակն են ապացուցում:

«Մեր երկու երկրների ԶԼՄ-ներում կա ավելի օբեկտիվ տեղեկատվություն երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ, ավելի շատ հարցեր են բարձրացվում, որոնք բխում են մեր երկու  երկրների իրական շահերից»,- նշել է փորձագետը՝  ավելացնելով, որ դա արդյունք է նրա, որ Հայաստանի իշխանությունները ի սկզբանե բարձրացրեցին կոնկրետ հստակ խնդիրներ, և եթե օրինակ՝ նույն Խաչատուրովի դեպքի ժամանակ ռուսական մամուլում փորձագիտական սուր գնահատականներ հնչեցին, ապա Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այդ լարվածությունը ԶԼՄ տիրույթում կտրուկ նվազեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

16:20 29.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

16:00 29.06.2025

ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչի

Opta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

15:54 29.06.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

BACK_TO_TOP