22:14 30.09.2018
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։
Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները ջանք չեն խնայի դրանք ևս անթերի կազմակերպելու, ընտրախախտումները բացառելու համար։
Այդ կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տվեց ոստիկանության անձնագրային և վիզաների ու մարզային վարչությունների ղեկավարներին՝ հրահանգելով անձնակազմի նկատմամբ լինել հետևողական ու պահանջկոտ, աշխատանքներն էլ կազմակերպել անթերի։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև առաջիկայում անցկացվելիք համապետական միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության, հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ստորաբաժանումների ծառայությանը՝ այդ կապացությամբ ևս տալով կոնկրետ հրահանգներ։
հաջորդ թեման օպերատիվ հետախուզական գործունեության մասին էր։ Ոստիկանության պետը, վերլուծելով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հրահանգեց հատուկ ուշադրություն դարձնել անձի կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման, հանցագործություն կատարած անձանց շուտափույթ հայտնաբերման միջոցառումներին՝ զուգահեռ գործնական քայլեր ձեռնարկելով նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ անկախ դրանց ծանրության ու հանրային վտանգավորության աստճանից։
«Օրենքի առաջ հավասար են բոլորը․ սա պետք է լինի ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը, ուստի, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, հանցագործը և իրավախախտը օրենքի տառին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։
Ճանապարհային ոստիկանության ու ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների գործերով վարչության պետերին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց աշակերտների անվտանգությունը տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհին ապահովելու համար՝ ուրախությամբ փաստելով, որ տհաճ դեպքեր չեն արձանագրվել։ Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշակերտների, նրանց ծնողների և մանկավարժների հետ տարվող պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքները՝ դպրոցականների կողմից հակահասարակական ու հակաիրավական վարք դրսևորելու դեպքերը բացառելու նպատակով։ ՛
Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձավ նաև հանցավորության դեմ պայքարին, իրավախախտումների նախականխման, կանխման ու խափանման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելուն ուղղված մի շարք միջոցառումների ևս՝ ոլորտների պատասխանատուներին տալով համապատասխան կարգադրություններ։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...