Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2024
  • $
    388.73
  • RUBLE
    4.37
  • 416.60
WEATHER
+21.09 oC

Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին

13:09 01.10.2018

Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել էին, որ ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների համար կստեղծի ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով:

«Հույս ունենք, որ մինչ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների երկրորդ ալիքը, այս մեխանիզմը կսկսի գործել»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ իրենք տեղյակ են ծրագրի ձախողման փորձերի մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

23:34 18.06.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած […] ...

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը

23:31 18.06.2024

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը

Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինության ձեռք բերման նոր գործարք են կնքել. դա տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Ի՞նչ է հայտնի «Սեզար» համակարգերի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության «Սեզարը» հաուբից է՝ շարժական հրետանային համալիր, 155 մմ տրամաչափի թնդանոթով: Արտադրողը ֆրանսիական «Նեքստեր» ընկերությունն է, որը ֆրանսիական ռազմարդյունաբերական […] ...

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները մարզչին թույլ չեն տվել մտնել հանդերձարան

23:25 18.06.2024

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները մարզչին թույլ չեն տվել մտնել հանդերձարան

Ռումինիա – Ուկրաինա Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Goal-ը: Հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը մտել է հանդերձարան, սակայն ֆուտբոլիստները նրան խնդրել են դուրս գալ սենյակից: Այլ մանրամասներ միջադեպից հայտնի չեն: Ուկրաինացիները 0-3 հաշվով պարտվել էին Ռումինիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում մրցելու են […] ...

Ֆինլանդիան սկսել է ուրան արդյունահանել

23:16 18.06.2024

Ֆինլանդիան սկսել է ուրան արդյունահանել

Ֆինլանդիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն   ուրան արդյունահանեց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Terrafame հանքարդյունաբերական ընկերությանը։ «Terrafame ընկերությունը սկսել է բնական ուրանի արդյունահանումը Սոտկամոյի իր արդյունաբերական տարածքում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Ակնկալվում է, որ հանքավայրը կհասնի իր նախագծային հզորություններին մինչև 2026 թվականը և իր գագաթնակետին արտադրությունը կկազմի տարեկան 200 տոննա: Հանքավայրի […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:08 18.06.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: «Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։ ...

Բնական աղետների պատճառով վայրի կենդանիների հազարավոր տեսակներ վտանգի տակ են

22:51 18.06.2024

Բնական աղետների պատճառով վայրի կենդանիների հազարավոր տեսակներ վտանգի տակ են

Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները կազմել են բնական աղետների պատճառով անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների գլոբալ քարտեզ։ Տագնապալի ցուցակը ներառում է սողունների, երկկենցաղների, թռչունների և կաթնասունների 3772 տեսակ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում: Վտանգի տակ գտնվող տեսակների կեսը փոթորիկների և եղանակային այլ աղետների պատճառով անհետացման «մեծ վտանգի» տակ […] ...

BACK_TO_TOP