Այսօր կկայանան վարչապետ-ԲՀԿ բանակցությունները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Այսօր կկայանան վարչապետ-ԲՀԿ բանակցությունները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով. «Հրապարակ»

09:17 02.10.2018

«Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները: Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան լավ»:

Որքա՞ն շուտ: «Առաջիկա շաբաթների ընթացք­ում»: Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցու­թյունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային: «Ֆորմատը կորոշվի հընթացս, այն կարող է տարբերվել հանդիպումից հանդիպում»:

Արտախորհրդարանական ուժերի հետ և՞ս հան­դիպումներ են լինելու: «Դա կորոշվի ըստ քաղա­քական իրավիճակի»: Դուք է՞լ եք նախընտրում հեծանվով գործի գալու «տարբերակը»: «Քանի որ ես ապրում եմ Զեյթունում, հեծանվով գործի գալը խնդիր չէ, այլ հարց է գործից տուն վերադառնալը»: Կառավարությունն է՞լ է անցել հեծա­նվի, թե դա մեկանգամյա ակցիա էր. ի դեպ, տե­ղեկություն կա, որ առաջիկայում կառավարության մեքենաների թվի լուրջ կրճատում է սպասվում:

«Վարչապետն արեց իր քայլը, ակնկալվում է, որ մյուս պաշտոնյաները ևս աստիճանաբար կանց­նեն ավելի խնայողական և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների»: Երեկ կայացավ Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդի­պումը՝ «Մարիոթում»: Այսօր, ըստ ամենայնի, կկա­յանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով: Վաղը՝ ՀՅԴ-ի հետ»,- գրում է «Հրապարակ» թերթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

17:18 02.05.2025

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

16:45 02.05.2025

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

BACK_TO_TOP