Անհեռատեսությո՞ւն, թե՞ անփութություն. միլիոնավոր դրամներ «պենոպլաստե» բարեկարգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Անհեռատեսությո՞ւն, թե՞ անփութություն. միլիոնավոր դրամներ «պենոպլաստե» բարեկարգման համար

18:13 02.10.2018

Այս նկարները բնավ տարիներ շարունակ չբարեկարգված տարածքից չեն: Ընդամենը օրեր կամ ամիսներ առաջ նորոգված «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան տանող ճանապարհի հարակից տարածքն է:

Որ Հայաստան ժամանող հյուրերին լավ դիմավորենք ու տպավորություն գործենք, ավելի քան 4․5 կմ երկարությամբ ճանապարհին ու հարակից տարածքներում սկսեցին իրականացնել վերանորոգման և արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Դրա համար միլիոնավոր դրամներ հատկացրին: Չբարեկարգեցին, սակայն, մեզ հայտնի ավանդական շինանյութով, որը միշտ ավելի ամուր ու արդյունավետ է եղել:

Սա բոլորին հայտնի պենոպլաստն է, ընդամենը գունավորված: Դժվար երբևէ որևէ մեկի մտքով անցնի իր տան արտաքին հատվածը այս շինանյութով նորոգել: Պատճառը պարզ է. շատ ժամանակ սրանք ընդամենը օրերի կամ ամիսների կյանք են ունենում, բայց արի ու տես, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ճանապարհահատվածի հարակից տների ճակատային հատվածները պետբյուջեի հաշվին այս շինանյութով են նորոգվել: Հետևանքն էլ սա է՝ օրերի կամ ամիսների բարեկարգումն արդեն անբարեկարգ վիճակում է:

Տեղ-տեղ արդեն ճաքած, տեղ-տեղ գրեթե ամբողջությամբ վնասված, ինչպես ասում են, սա դեռ սկիզբն է, առջևում անձրևներ են, ձմեռ, մի քանի ամիս չդիմացող այս նյութերը դեռ ցրտի ու անձրևների փորձության պետք է ենթարկվեն:

Ի դեպ, միայն սիմվոլիկ պատկերները չէ, որ պենոպլաստե են, այդպիսին են նաև պատուհանագոգերը, պատերը: Այդպես, նույն մեթոդով ավելի քան 430 շինություն ենթարկվել ու ենթարկվում է արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան:

Ովքե՞ր են վնասել: Մեր շրջայցի ընթացքում տեղացիները դպրոցականների մատնանշեցին: Որ գույքը վնասել չի կարելի և չպետք է այդպես վարվել, դա տրամաբանական է ու անընդունելի, բայց, միևնույն ժամանակ, ընդունելի ու տրամաբանական չէ նման մոտեցումը շինաշխատանքներին, որոնց «բարեկարգում» անունն ենք դնում:

Ի վերջո, ովքե՞ր են վնասված հատվածներն անընդհատ նորոգելու ու նորից գումար ծախսելու՝ նորից պետական բյուջեի՞ց, թե՞ քաղաքացիների գրպանից: Հարցերը մեզ քաղաքապետարան տարան, որտեղ, սակայն, ամբողջ օրն այդպես էլ չգտնվեց մեկը, որը կպատասխաներ դրանց:

Երկար փնտրտուքներից հետո վերջապես ճարտարապետ Վահագն Վերմիշյանին գտանք: Նա է ճանապարհի բարեկարգումն իրականացնելու գաղափարի հեղինակն ու կատարվող աշխատանքի ղեկավարը: Պարզվեց՝ Վերմիշյանն այլևս այդ գործով չի զբաղվում, բայց, որպես հեղինակ ու նախկին պատասխանատու, հարցերին հետևյալ պատասխանը տվեց.

«Անհամեմատ էժան է, որովհետև այն գումարը, որ տրամադրված էր, սկզբից միլիարդ երեք հարյուր միլիոնի նախահաշիվ էր կազմված, տրամադրվել է ընդամենը 500 հազար, որից 100 հազար էլ կրճատվեց: Երաշխիքի մեջ է, շինարարը հետո գալիս, նորոգում է»:

Թե որքան է այդ երաշխիքը, հարցն այդպես էլ պատասխան չունեցավ, այսինքն՝ հնարավոր է մի քանի ամսից կամ տարուց, պայմանագրով ավարտվի վնասված հատվածները նորից նորոգելու շինաշխատանքներն իրականացրած ընկերության պարտականությունն ու դրա լուծումը նորից մնա օդում կախված:

Ի՞նչ է ստացվում: Հսկայական գումարներ ծախսվում են ամիսների համար, որ ընդամենը Երևանի 2800-ամյակին կամ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան եկող հյուրերի առաջին տպավորությունը լավ լինի:  Հյուրերին պատշաճ դիմավորելն ու տպավորելը, իհարկե, լավ է, բայց ոչ «դրանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:

Այս դեպքում տեղին է հիշել, թերևս, միայն ժողովրդական ասացվածքը՝ «դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP