12:00 02.10.2018
Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը («Հանրապետական» խմբակցություն) հիշեցրեց նախագծի բովանդակությունը։
Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովը հարցերի քննարկման ժամանակ պարտավորեցնում է կառավարության ներկայացուցչի օրենքի պարտադրանքով ներկա լինել հարցի քննարկմանը և ներկայացնել կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում պատգամավորները կարողանան հարցեր ուղղել նրան։
Երկրորդ ընթերցումից առաջ, Հովհաննիսյանի խոսքով, այս նախագծի մեջ ավելացվել են նաև այլ կետեր, մասնավորապես քննիչ հանձնաժողովի նիստերին պաշտոնյաների ներկայությունն ապահովելու հարց։ Խոսքը վերաբերում է հենց երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովից դրական եզրակացություն ստացած և այսօր նախագծի մեջ ավելացված հարցին, որով պաշտոնյաները այլևս չեն խուսափի քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալուց, եթե նույնիսկ այդ ընթացքում պաշտոնաթող լինեն։
Ավելին, նույն նախագծում ներառվել է նաև այն կարգավորումը, որով եթե պատգամավորը, իրենից անկախ պատճառով (ֆորս մաժոր), չի կարողանում ներկայանալ նիստի և դրա հետևանքով նիստում քվորում չի ապահովվում, պետք է այդ նիստը համարել ընդմիջված։ Ընդհատված նիստն էլ պետք է շարունակել միայն այն ժամանակ, երբ այն հանգամանքները, որոնք պատճառ են դարձել նիստի ընդհատման, այլևս չկան։
Նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը Ազգային ժողովում հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ կառավարությունը խնդիր չի տեսնում այն առաջարկի մեջ, որով նախատեսվում է պարտադիր դարձնել պաշտոնյայի ներկայանալը քննիչ հանձնաժողովի հրավերով, եթե նա պաշտոնաթող է եղել հրավերից հետո։
Կառավարության ներկայացուցիչը, սակայն, վերապահում հայտնեց նախագծի մյուս հատվածի վերաբերյալ։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը ներկայացվել է նախօրեին՝ բանավոր կարգով, ու կառավարությունը հնարավորություն չի ունեցել պատշաճ պատրաստվել դրան։
«Առաջարկը, որ հնչեցվել էր, վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը փաստորեն կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունը՝ ինչ-ինչ պատճառներով, արտակարգ իրավիճակներ, թե այլ պատճառներով։ Եվ փաստորեն դրանից հետո կգա այն հետևանքը, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով կցրվի։ Եվ փաստորեն առաջարկը վերաբերում էր նրան, որպեսզի կանխեն այս հնարավորությունը։ Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնել և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա, և պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլև ժողովուրդը չի կարողանալու պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցչի կողմից»,– նշեց Հովհաննիսյանը։
Փոխնախարարը նշեց, որ սա է այս նախագծի քաղաքական դրդապատճառը։ Մյուս կողմից, ըստ փոխնախարարի, որոշման ընդունումը ստանձնում է Ազգային ժողովի նախագահը, բայց բաց է մնում այն դեպքը, երբ Ազգային ժողովի նախագահի աշխատանքն է խոչընդոտվել։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...